Այսօր: Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 121
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 օգոստոսի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԱԶԱՏԱՄՈՒՏ ԳՅՈՒՂԻ Ս ԱՓԻՆՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 42.5ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՔԱՂԱՔԱՑԻ ԳԱՅԱՆԵ ՍՈՒՐԵՆԻ ՄԵԼԻՔԲԵԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 30.0ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ազատամուտ գյուղի վարչական սահմաններում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 42.5քմ մակերեսով հողամասի վրա  քաղաքացի Գայանե Սուրենի Մելիքբեկյանի կողմից 2019թ. ինքնակամ կերպով  կառուցված  30.0քմ  արտաքին  մակերեսով կիսակառույց օժանդակ շինություն, որի  ներքին  մակերեսը  կազմում է 27.84քմ /ծածկագիր 11-005-0017-0050/: Այն հաշվառվել է 14․11.2022թ., հաշվառման ծածկագիրն է 2022q9grha: Համաձայն  ՀՀ  կառավարության 15.12.2005թ. թիվ 2402-Ն որոշման շինության զբաղեցրած 42.5քմ մակերեսով հողամասը  համայնքին  է  փոխանցվել,  որպես բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-005-0017-0050/: Շինության զբաղեցրած 42.5քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 30.0քմ արտաքին  մակերեսով շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չեն   դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և  02.02.2002թ. թիվ 88  որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման    պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ազատամուտ գյուղի վարչական սահմաններում  գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 42.5քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Գայանե Սուրենի Մելիքբեկյանի կողմից ինքնակամ կառուցված 30.0քմ արտաքին  մակերեսով կիսակառույց օժանդակ շինությունը, որի ներքին  մակերեսը  կազմում է 27.84քմ /ծածկագիր 11-005-0017-0050/:

2.Ճանաչել  օրինական   Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ազատամուտ գյուղի վարչական սահմաններում    գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 42.5քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Գայանե Սուրենի Մելիքբեկյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 30.0քմ արտաքին  մակերեսով կիսակառույց օժանդակ շինությունը, որի  ներքին  մակերեսը  կազմում է 27.84քմ /ծածկագիր 11-005-0017-0050/:

3.11-005-0017-0050 ծածկագրով 42.5քմ մակերեսով հողամասը, բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակությունից փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարք:

4. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ազատամուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 42.5քմ մակերեսով  հողամասի վրա քաղաքացի Գայանե Սուրենի Մելիքբեկյանի կողմից  ինքնակամ  կերպով  կառուցված 30.0քմ  արտաքին  մակերեսով կիսակառույց օժանդակ շինությանը տալ հետևյալ   հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ազատամուտ գյուղ, Ս․ Ափինյան փողոց, թիվ 15 կիսակառույց:

5.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշման  Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ազատամուտ գյուղ, Ս․ Ափինյան փողոց, թիվ 15 հասցեում գտնվող անշարժ գույքը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 15-րդ գոտում՝ առաջարկել քաղաքացի Գայանե Սուրենի Մելիքբեկյանին, համաձայն  ՀՀ  կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  4-րդ  հոդվածի  35-րդ  կետի գ/ ենթակետի,  ուղղակի  վաճառքով  գնել  42.5 քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ 792 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով 33660 /երեսուներեք հազար վեց հարյուր վաթսուն/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ  30.0քմ  արտաքին  մակերեսով կիսակառույց օժանդակ շինությունը՝ 1քմ 2056 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝  61680 /վաթսունմեկ հազար վեց հարյուր ութսուն/ ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով։ 

6․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ՂԱԼԹԱԽՉՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner