Տավուշի մարզի Իջևան համայնք, Աճարկուտ գյուղի վարչական սահմաններում բնակավայրերի բնակելի կառուցապատման նպատակով առանձնացվել է 0.0109 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 09.11.2005թ. թիվ 2206-Ն որոշման, նշված հողամասից 0.0109 հա մակերեսով հողամասը հանդիսանում է բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-008-0002-0014/: Անհրաժեշտություն է առաջացել փոխել առանձնացված 0.0109 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը և տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային Օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով, ՀՀ կառավարության 20,04,2006թ, թիվ 727-Ն որոշման և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման պահանջներով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզի Իջևան համայնքի Աճարկուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.0109հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-008-0002-0014/ հանել բնակավայրերի այլ հողատեսք գործառնական նշանակության հողերի շարքից և դասել բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին:
2. Տավուշի մարզի Իջևան համայնքի Աճարկուտ գյուղի վարչական սահմաններում՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասից /ծածկագիր 11-008-0002-0014/, առանձնացնել 0.0109 հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
3. Տավուշի մարզի Իջևան համայնքի Աճարկուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.0109 հա հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ Իջևան համայնք, գյուղ Աճարկուտ 4-րդ փողոց, թիվ 10/1 հողամաս:
4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։