Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Լիանա Թոռնիկի Թիրաբյանը, ծնված՝ 25․12․1965թ․, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում ըստ օրենքի ժառանգության իրավունքի ձեռք է բերել բնակելի տուն՝ իր հողամասով: Բնակելի տան և հողամասի օրինական մակերեսը 0․17հա է, սակայն չափագրումից պարզվել է, որ հողամասի /ծածկագիր 11-035-0097-0002/ փաստացի մակերեսը կազմում է 0.19490հա, որի վրա առկա է 1982թ. կառուցված 134․2քմ մակերեսով բնակելի տուն: Ուստի դիմել է օրինական 0.17հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.0249հա մակերեսով հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 134․2քմ մակերեսով բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-035-0097-0002/:Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինական 0.17հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.0249հա մակերեսով հողամասը և 134․2քմ ներքին մակերեսով բնակելի տունը, կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1․ Վերականգնել քաղաքացի Լիանա Թիրաբյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.19490հա մակերեսով հողամասի և 134․2քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ /ծածկագիր 11-035-0097-0002/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
2. Քաղաքացի Լիանա Թիրաբյանին, պատկանող 0.19490հա մակերես հողամասով /ծածկագիր 11-035-0097-0002/ բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Խաշթառակ 14-րդ փողոց, 10 բնակելի տուն:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :