Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 30
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ /ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ/ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

,,Հողային օրենսգրքի” 76 հոդվածի համաձայն, համայնքի վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքային սեփականությունը հանդիսացող հողամասերը օգտագործման են տրամադրում /վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով/ համայնքի ղեկավարները` մրցութային կամ ուղղակի կարգով: Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, օգտագործման տրամադրվող հողամասերի վարձավճարի չափերը և պայմանները հաստատում է համայնքի ավագանին:

Ղեկավարվելով  ՀՀ կառավարության 04.06.2020թվականի թիվ1023-Ն որոշմամբ.

Համայնքի ավագանին որոշում է

1.Համայնքի վարչական սահմաններում գտնվող, օգտագործման տրամադրվող /վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով/  հողամասերի մեկնարկային տարեկան վարձավճար սահմանել՝ տարածագնահատման 10-րդ գոտում 1 քմ մակերեսով հողամասերի համար՝ 70 ՀՀ դրամ, 11-րդ գոտում՝ 45 ՀՀ դրամ, 12-րդ գոտում՝ 30 ՀՀ դրամ,  14-րդ գոտում՝ 13 ՀՀ դրամ, 15-րդ գոտում՝ 8 ՀՀ դրամ, 16-րդ գոտում՝ 6 ՀՀ դրամ, 17-րդ գոտում՝ 4 ՀՀ դրամ, 18-րդ գոտում՝ 3  ՀՀ դրամ, 19-րդ գոտում՝  2 ՀՀ դրամ:


ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner