Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 13
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀՀ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆՎԵՐՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևանի համայնքապետարանը նախատեսում է նվերներ հանձնել հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտներին, մանկապարտեզներ, նախակրթարաններ, ,,Հույսի կամուրջ,,, ՍՕՍ մանկական գյուղ հաճախող և Արցախից տեղահանված երեխաններին։

Դրամական պարգևներ կհանձնվեն տարվա ընթացքում մրցանակների արժանացած լավագույն մարզիկներին, թիմերին, նրանց մարզիչներին, երաժշտական դպրոցի աշակերտներին, նրանց դասատուներին։

Նախատեսվում է դրամական օգնություն տրամադրել արցախյան պատերազմում զոհված, անհետ կորած և զոհված ազատամարտիկների ընտանիքներին։ 

Անհրաժեշտություն է առաջացել 2021թ բյուջեում կատարել հոդվածային փոփոխություններ։

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝

Համայնքի ավագանին որոշում է

1․Հաստատել համայնքապետարանի կողմից տրամադրվող դրամական օգնությունների, պարգևատրումների և նվերների ծախսերի նախահաշիվը /կցվում է/։

2․ Իջևան համայնքի 2021թ բյուջեի վարչական մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝

•06-04-01 բաժնի 4214 հոդվածից կրճատել 3000,0 դրամ
•08-02-02 բաժնի 4511 հոդվածից կրճատել 1000,0 դրամ
•08-02-04 բաժնի 4638 հոդվածից կրճատել 1500,0 դրամ
•08-02-03 բաժնի 4511 հոդվածից կրճատել 2000,0 դրամ
•09-01-01 բաժնի 4511 հոդվածից կրճատել 2800,0 դրամ
•01-01-01 բաժնի 4212 հոդվածից կրճատել 600,0 դրամ

Ընդամենը՝ 12900,0 դրամ, որից

•01-01-01 բաժնի 4727 հոդվածին հատկացնել  1400,0 դրամ
•10-07-01 բաժնի 4729 հոդվածին հատկացնել   6000,0 դրամ
•08-02-04 բաժնի 4239 հոդվածին հատկացնել   3100,0 դրամ
•09-05-01 բաժնի 4511 հոդվածին հատկացնել   2400,0 դրամ

Ընդամենը՝  12900 դրամ։

3․ Հանձնարարել ֆինանսական բաժնին /պետ Ա․ Ոսկանյան/ կատարել համապատասխան փոփոխություններ։


ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner