Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Արարատ Սամվելի Օհանյանը և հայտնել, որ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևանում քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող գյուղատնտեսական վարելահող գործառնական նշանակության 0.2 հա մակերեսով հողամասում կատարվել է չափագրում /վկայական թիվ 261220216-11-0009, ծածկագիր 11-001-0181-0063/, որի արդյունքում պարզվել է, որ, ըստ որակավորում ունեցող անձի եզրակացության, ՀՀ կառավարության կադաստրի կոմիտեի տրամադրած տեղեկատվության, նշված հողամասը բնության մեջ առկա գծային չափերի և տեղադիրքի հետ չի համապատասխանում, անհրաժեշտ է կատարել տեղադիրքի ուղղում:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 97 և թիվ 43 հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի եզրակացությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1․ Հաստատել՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով Արարատ Սամվելի Օհանյանին պատկանող գյուղատնտեսական վարելահող գործառնական նշանակության 0.02 հա մակերեսով հողամասի /վկայական թիվ 26122016-11-0009, ծածկագիր 11-001-0181-0063/ սահմանները, ըստ որակավորում ունեցող անձի կողմից տրված եզրակացության և ճշտված սահմաններով հատակագծի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: