Այսօր: Երկուշաբթի, 10 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 նոյեմբերի 2025 թ.

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ 0․34744 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան  համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացվել է 0․34744 հա մակերեսով հողամաս:  Համաձայն Տավուշի մարզի Իջևան  համայնքի Իջևան քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված պլանավորման փաստաթղթերի, նշված հողամասը հանդիսանում է   պետական սեփականության, 11-001-0228-0001 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային, վարելահող  գործառնական նշանակության տարածք: Անհրաժեշտություն է առաջացել  0․34744 հա մակերեսով  հողամասի նկատմամբ կատարել  սեփականության իրավունքի պետական գրանցում:

Հաշվի  առնելով  վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,հողային օրենսգրքի 53-րդ հոդվածի դրույթներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-001-0228-0001/, գյուղատնտեսական գործունեության  նպատակով առանձնացնել 0․34744 հա մակերեսով հողամաս, համաձայն հաստատված հատակագծի:

2.Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner