Այսօր: Ուրբաթ, 10 Հունվարի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 172
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



08 հունվարի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔ, ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 64/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.077 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաք, Նալբանդյան փողոց,  թիվ 64/3 հասցեում  գտնվող քաղաքաց Սամվել Համլետի Բաբուրյանին պատկանող 0.077հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 28072021-11-0014, ծածկագիր 11-001-0044-0013/ 06.10.2023թ./հաշվառման ծածկագիր՝ 2023NSY5AP/ հաշվառվել է ինքնակամ կերպով կառուցված 256,76քմ արտաքին մակերեսով շինությունները, որից 128,38քմ արտաքին մակերեսով 1-ին հարկ և 128.38քմ արտաքին մակերեսով ձեղնահարկ  , որոնց ընդհանուր ներքին մակերեսը կազմում է 217,89քմ, ուստի քաղաքացին դիմել է շինության իրավական կարգավիճակը որոշելու խնդրանքով:    Ինքնակամ կերպով կառուցված  256,76քմ  արտաքին մակերեսով շինությունները չի խոչընդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չի դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով  ՀՀ կառավարության 18.05.2006թ. 912-Ն որոշման  թիվ 13 կետի, ա/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Ճանաչել  օրինական  Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաք, Նալբանդյան փողոց,  թիվ 64/3 հասցեում գտնվող և  սեփականության իրավունքով, քաղաքացի Սամվել Համլետի Բաբուրյանին պատկանող 0,10685հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 28072021-11-0014, ծածկագիր 11-001-0044-0013/ ինքնակամ կերպով կառուցված 256,76քմ արտաքին մակերեսով շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 217,89քմ,որից 128,38քմ մակերեսով 1-ին հարկ, 128,38քմ արտաքին մակերեսով ձեղնահարկ:

2.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն  որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաք, Նալբանդյան փողոց,  թիվ 64/3 հասցեում գտնվող և սեփականության իրավունքով, քաղաքացի   Սամվել Համլետի Բաբուրյանին պատկանող 0.077հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 28072021-11-0014, ծածկագիր 11-001-0044-0013/ ինքնակամ կերպով կառուցված է շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 11-րդ գոտում՝ պարտավորեցնել քաղաքացի Սամվել Համլետի Բաբուրյանին, Իջևանի համայնքապետարանի հաշվարկային հաշվին մուծել, 1քմ 1969/մեկ հազար ինը հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամ վճարի չափով՝ է 256,76քմ արտաքին մակերեսով շինության դիմաց՝ 505561 /հինգ հարյուր հինգ հազար հինգ հարյուր վաթսունմեկ/ ՀՀ դրամ: Մուծման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը:

3.Որոշման ընդունման օրվանից, օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner