Այսօր: Հինգշաբթի, 8 Մայիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 195
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



07 մայիսի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԱԶԱՏԱՄՈՒՏ ԳՅՈՒՂ, 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 20/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 18․9 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ԱՐԱՅԻԿ ՅՈՒՐԻԿԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 18․9 ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ազատամուտ գյուղ, 1-ին փողոց, թիվ 20/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 18․9քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Արայիկ Յուրիկի Ղուկասյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված  18․9քմ  արտաքին մակերեսով  ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 17․1 քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ25032025-11-0011/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 18․9քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունն, իր զբաղեցրած 18․9քմ  մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Արայիկ Յուրիկի Ղուկասյանին: Ավտոտնակի շինության զբաղեցրած 18․9քմ մակերեսով հողամասը և 18․9քմ մակերեսով ավտոտնակի  շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:   

Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի Արայիկ Յուրիկի Ղուկասյանին /05.05.2025թ., դիմում թիվ1663/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ազատամուտ գյուղ, 1-ին փողոց, թիվ 20/1 հասցեում գտնվող 18․9քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ 792/յոթ հարյուր ինսուներկու/ ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով 14969/տասնչորս հազար ինն հարյուր վաթսունինն/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ  18․9քմ  արտաքին  մակերեսով ավտոտնակը՝ 1քմ 1028 /մեկ հազար քսանութ/ ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝  19492/տասնինն հազար չորս հարյուր հիննսուներկու/ ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner