Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Արթուր Հրաչիկի Պարոնյանը, ծնված՝ 10․08․1968թ․, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևանի քաղաքի Ղարագյոզյան փողոց 57 հասցեում ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով ձեռք է բերել բնակելի տուն՝ իր հողամասով: Հողամասի օրինական մակերեսը կազմում է 0․07հա, սակայն չափագրումից պարզվել է, որ հողամասի /ծածկագիր 11-001-0055-0019/, փաստացի մակերեսը կազմում է 0.09996հա, որի վրա առկա է 1958-1970թ․թ. կառուցված 285․3քմ մակերեսով բնակելի տուն և 1974թ․ կառուցված 23․4քմ մակերեսով ավտոտնակ:Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինական 0․07հա մակերեսով հողամասը և սահմանազատված, չկառուցապատված 0․02996հա մակերեսով հողամաս և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 285․3քմ ներքին մակերեսով բնակելի տունը և 23․4քմ մակերեսով ավտոտնակը կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1․ Վերականգնել քաղաքացի, Արթուր Հրաչիկի Պարոնյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող օրինական 0.07հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված 0․02996հա մակերեսով հողամասի, 285․3քմ մակերեսով բնակելի տան և 23․4քմ մակերեսով ավտոտնակի նկատմամբ /ծածկագիր 11-001-0055-0019/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
2. Քաղաքացի Արթուր Հրաչիկի Պարոնյանին, պատկանող 0.09996հա մակերես հողամասով /ծածկագիր 11-001-0055-0019/ բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք,Իջևան քաղաք,Ղարագյոզյան փողոց, 57 բնակելի տուն:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :