Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



22 մարտի 2023 թ.

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ԲԼԲՈՒԼՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 94բ ՇԵՆՔ 24 ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻՆ ԿԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Արթուր Ալբերտի Բաղրամյանը և Վերա Վահանի Շահնազարյանը, որ 2020թ. ինքնակամ կերպով, Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի,  թիվ 94բ շենք, 24 բնակարան հասցում  գտնվող,  սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարանին /վկայական թիվ 2191720/ կից կատարվել է  բնակարանին կից  11քմ ներքին մակերեսով բնակելի շենքի կցակառույց բնակարան ձևափոխություններ և բացված 3 /երեք/ լուսամուտի ձևափոխություն, ուստի դիմել է ձևափոխությունների իրավական կարգավիճակը որոշելու  խնդրանքով, որը հաշվառվել է 16.03.2023թ., հաշվառման ծածկագիրն է 2023NEY7DV:

Հաշվի առնելով Իջևան քազաքի Բլբուլյան փողոց թիվ 94բ հասցեի բնակիչների համաձայնագիրը, ,,ԱՐՏՄԱԴ,, ՍՊԸ-ի եզրակացությունը կառույցի տեխնիկական վիճակի վերաբերյալ, նկատի ունենալով, որ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի,  թիվ 94բ հասցեի բազմաբնակարան շենքի բնակիչների ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի վրա քաղաքացիներ Արթուր Ալբերտի Բաղրամյանի և Վերա Վահանի Շահնազարյանի կողմից ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շինությունները համապատասխանում են ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին և ձևափոխությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կաառուցված չեմ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: Ղեկավարվելով  ՀՀ կառավարության 18.05.2006թ.  912-Ն   որոշման թիվ 26, թիվ 27, թիվ 28 կետերի և թիվ 32 կետի բ/ և գ/ ենթակետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցի,  թիվ 94բ շենք, 24 բնակարան հասցում  գտնվող և քաղաքացիներ Արթուր Ալբերտի Բաղրամյանին և Վերա Վահանի Շահնազարյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանին կից /վկայական թիվ 2191720/ կից կատարված  բնակարանին կից  11քմ ներքին մակերեսով բնակելի շենքի կցակառույց բնակարանի ձևափոխությունները և բացված 3 /երեք/ լուսամուտի ձևափոխությունները  ճանաչել օրինական, որպես քաղաքացիներ Արթուր Ալբերտի Բաղրամյանի և Վերա Վահանի Շահնազարյանի սեփականություն:

2.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 17.04.2003թ. թիվ 470-Ն որոշմամբ, Իջևան  քաղաքի Բլբուլյան փողոցի,  թիվ 94բ շենք, 24 բնակարան հասցում գտնվող և  սեփականության իրավունքով քաղաքացիներ Արթուր Ալբերտի Բաղրամյանին և Վերա Վահանի Շահնազարյանին պատկանող բնակարանը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 12-րդ գոտում՝ պարտավորեցնել քաղաքացիներ Արթուր Ալբերտի Բաղրամյանին և Վերա Վահանի Շահնազարյանին Իջևանի քաղաքապետարանի հաշվարկային հաշվին մուծել  բնակարանին կից 11քմ ներքին մակերեսով բնակելի շենքի կցակառույց բնակարանի ձևափոխությունների դիմաց, 1քմ 501.9 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 5521 /հինդ հազար  հինգ հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ, իսկ 3 /երեք/ լուսամուտի դիմաց  5019 /հինգ հազար տասնինը/ ՀՀ դրամ: Մուծման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը:

3.Որոշման ընդունման օրվանից, օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

4.Անմիջականորեն Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի,  թիվ 94բ շենք, 24 բնակարան հասցեի բազմաբնակարան շենքի և ինքնակամ կառույցների զբաղեցրած հողամասը բաժնային սեփականության իրավունքով անհատույց փոխանցել շենքի բնակարանների  սեփականատերերին:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner