Այսօր: Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 121
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1051
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ԻՋԵՎԱՆ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. ԻՋԵՎԱՆ, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 օգոստոսի 2025 թվականի N 1051

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 15.02.2023թ. ԹԻՎ 180 ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով, որ Իջևան համայնքի ղեկավարի 15.02.2023թ.-ի «Իջևան քաղաքի Մետաղագործների 10/32 հասցեի բնակիչ Վոլոդյա Զորիկի Դավթյանին իր տատի՝Արմիկ Հարությունի Դավթյանի նկատմամբ հոգաբարձու նշանակելու մասին» թիվ 180 որոշումը հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին կետին՝ այն է. Հոգաբարձությունը սահմանվում է տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասների, ինչպես նաև սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ, իսկ Արմիկ Հարությունի Դավթյանը դատարանի վճռով չի ճանաչվել սահմանափակ գործունակ, ուստի անհրաժեշտություն է առաջացել որոշումը ճանաչել  անվավեր:

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  38-րդ հոդվածի  դրույթներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Իջևան համայնքի ղեկավարի 15․02.2023թ-ի «Իջևան քաղաքի Մետաղագործների 10/32 հասցեի բնակիչ Վոլոդյա Զորիկի Դավթյանին իր տատի՝Արմիկ Հարությունի Դավթյանի նկատմամբ հոգաբարձու նշանակելու մասին» թիվ 180 որոշումը ճանաչել անվավեր:

2.Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից

3. Որոշման փոփոխության  մասին ծանուցել կողմերին 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                                      
ԿԱՐԵՆ ՂԱԼԹԱԽՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner