Այսօր: Ուրբաթ, 29 Օգոստոսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 օգոստոսի 2025 թ.

15.08.2025թ. ԹԻՎ 1017 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անհրաժեշտություն է առաջացել 13.05.2024թ. համայնքի ղեկավար թիվ 1087 որոշման մեջ կատարել փոփոխություն:

 

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ․

 1.Իջևան համայնքի ղեկավարի 13.05.2025թ. համայնքի ղեկավար թիվ 1087 որոշումը կարդալ.

,,ԻՋԵՎԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԱՐ-ԴՈՍԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՎՈՂ   0.04117ՀԱ  ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ  ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ   ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարին Է դիմել Իջևան համայնքի   բնակիչ Բագրատ Վանիչկայի Միրզոյանը՝ ծնված 05.10.1973թ. որ ըստ 29.081994թ. պատգամավորների Իջևան քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի թիվ 10 արձանագրության, Իջևան քաղաք վարչական սահմաններում ձեռք է բերել բնակելի կառուցապատման 0.04հա մակերեսով հողամաս: Չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը  կազմում է 0.04117հա, ուստի դիմել է օրինական 0.04հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված  0.00117հա մակերեսով հողամասի  հողհատկացման հիմքերի վերականգնման  և հասցեավորում տալու խնդրանքով  /ծածկագիր11-001-0181-0031/: Նշված հողամասը համաձայն համաձայն  ՀՀ  կառավարության 30.11.2005թ. թիվ 1720-Ն  որոշման, հողամասը  հանդիսանում է Իջևան քաղաքին փոխանցված   բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0181-0031/ և 0.04117հա մակերեսով հողամասի պահպանումը  չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ: Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի, 8-րդ կետի, 1-ին ենթակետի, 16-րդ կետերի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման  պահանջներով

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Վերականգնել Բագրատ Վանիչկայի Միրզոյանին սեփականության իրավունքով պատկանող, Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող  0.04117հա մակերեսով հողամասի հողհատկացման հիմքերը,  ըստ հաստատված հատակագծի /ծածկագիր 11-001-0181-0031/:

2. Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող և Բագրատ Վանիչկայի Միրզոյանին սեփականության իրավունքով պատկանող 0.04117հա մակերեսով հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան Նար-Դոսի փողոց 72/5 հողամաս:

3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:,,


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ՂԱԼԹԱԽՉՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner