Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Արմիկ Փիրումյանը, Տավուշի մարզ Իջևան համայնք Աչաջուր գյուղի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով իրենց պատկանող 0.107հա մակերեսով հողամասին և բնակելի տանը հասցեավորում տալու խնդրանքով / ծածկագիր 11-013-0032-0004/:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.107հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-013-0032-0004/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր գյուղ, 48-րդ փողոց, 17 բնակելի տուն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: