Մասնակցե՛ք Իջևան համայնքի զարգացմանը - Բյուջե 2025
imgInner_169022.jpeg Իջևան համայնքի հարգելի՛ բնակիչներ
Մասնակցային կառավարման մակարդակի բարձրացման, ինչպես նաև համայնքում որոշումների կայացման վրա բնակչի ունեցած ազդեցության աճի նպատակներով Իջևանի համայնքապետարանը մեկնարկում է մասնակցային բյուջետավորման գործընթաց: Այս նպատակով Իջևան համայնքի ավագանու՝ 30 մայիսի 2025 թվականի N 86 որոշմամբ նախատեսել է 10 000 000 (տասը միլիոն) ՀՀ դրամ գումար։
Իջևան համայնքի ղեկավարի՝ 2025 թվականի հուլիսի 21-ի թիվ 895 որոշմամբ ստեղծվել է բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել են վերջինիս լիազորությունները, աշխատակարգը, առաջարկ-նախագծերի ներկայացման հայտի և նախնական գնահատման աղյուսակի ձևաթղթերը, ինչպես նաև մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման ժամանակացույցը։
Իջևան համայնքի բնակիչները այսուհետ հնարավորություն կունենան ներկայացնելու համայնքին առնչվող գաղափարներ ու ծրագրեր, որոնք կդիտարկվեն, կքննարկվեն, իրենց իսկ կողմից քվեարկությամբ կընտրվեն և իրականացման հնարավորություն կստանան:
Մասնակցային բյուջետավորման ծրագրային հայտի լրացման վերջնաժամկետ է սահմանվում ս/թ սեպտեմբերի 10-ը ժամը 17:00 ներառյալ:
Հրապարակված առաջարկների քվեարկություն (04/10/2025 09:00 - 20/10/2025 17:00)
ShowTimeTable
ProcessTable
Առաջարկներ
Մյասնիկյան փողոցի վերանորոգում
ԳՈՌ ՊԵՏՐՈՍՅԱՆ
28 օգոստոս 2025
Առաջարկում ենք Իջևան քաղաքի Մյասնիկյան փողոցը վերանորոգել, քանի որ 30 տարուց ավելի չի վերանորոգվել։
155
Շինարարություն
Ռ.Խոջումյան փողոցի ասֆալտապատում
ԶԱՐՈՒՀԻ ԽԵՉՅԱՆ
29 օգոստոս 2025
Առաջարկում եմ ասֆալտապատել Ռ.Խոջումյան փողոցը, որը գտնվում է ծայրահեղ անբարեկարգ վիճակում:
110
Շինարարություն
Ճոճվող կամրջի վերականգնում
Արամ Սիմոնյան
29 օգոստոս 2025
Առաջարկում եմ վերականգնել նախկինում Վալանսի և Երևանյան փողոցներն իրար միացնող ճոճվող կամուրջը: Կամրջի հատվածում Աղստև գետի երկայնքով կառուցել անվտանգության գոտի և ճեմուղիներ:
197
Կանաչ համայնք և բարեկարգում
Մանկության գունավոր ճանապարհը
ՖԼՈՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
09 սեպտեմբեր 2025
Մանկության գունավոր ճանապարհը Առաջարկի նկարագիր Առաջարկը նպատակ ունի բարեկարգել Իջևան քաղաքի թիվ 1 (Անկախության փողոցը Մայիսյան փողոցին միասնող աստիճաններ) և թիվ 8 (Երևանյան փողոցը Ղարագյոզյան փողոցին միացնող աստիճաններ) մանկապարտեզներ տանող անբարեկարգ աստիճաններով ճանապարհը։ Այն ներկայումս մաշված է, որոշ հատվածներում աստիճանները վնասված են կամ բացակայում են, տարածքում աղբ է կուտակված։ Նախագծի միջոցով կկատարվի աստիճանասանդուղքների վերանորոգում և կառուցում, կկատարվի տարածքի մաքրման աշխատանքներ, կտեղադրվեն աղբամաններ, իսկ աստիճանները կզարդարվեն գունեղ ու հետաքրքիր լուծումներով։ Այս ամենը կծառայի ոչ միայն մանկապարտեզ հաճախող երեխաներին, այլև համայնքի բնակիչներին՝ ստեղծելով անվտանգ, մաքուր և գեղեցիկ միջավայր։
185
Կանաչ քաղաք և բարեկարգում
«Աճարկուտի մշակութային պատկերը»
ԴԻԱՆԱ ՄԵԼԻՔՅԱՆ
10 սեպտեմբեր 2025
«Աճարկուտի մշակութային պատկերը» Տարածքի ընտրություն․ Աճարկուտ գյուղի կենտրոնական հատվածում գտնվող երկար պատը նախատեսվում է վերածել համայնքի մշակութային ժառանգության ներկայացման յուրօրինակ հարթակի։ Առաջարկի նկարագրություն․
Նախատեսվում է պատի վրա պատկերել Աճարկուտ գյուղի պատմամշակույթաին ժառանգության պատկերները՝ Առաքելոց վանքը, Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռը, Սրանոցի կամուրջը, Կիրանցի վանքը, Դեղձնուտի վանքը և Սամսոնի վանքը։ Յուրաքանչյուր պատկերի կողքին կտեղադրվի հակիրճ եռալեզու (հայերեն,անգլերեն,ֆրանսերեն)տեղեկատվություն տվյալ հուշարձանի մասին՝ թույլ տալով բնակիչներին ու այցելուներին ավելի լավ ճանաչել գյուղի պատմությունն ու մշակութային հարստությունը։ Նախագիծը միաժամանակ կունենա գեղագիտական, կրթական և զբոսաշրջային նշանակություն․ պատը ոչ միայն կզարդարի գյուղի կենտրոնը, այլև կդառնա գիտելիքի ու համայնքային ինքնության ամրապնդման տարածք։
174
Մշակույթ և ժառանգություն
- Կարծիքներ
- Հաշվետվություններ