Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 հոկտեմբերի 2024 թ.

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 18․5ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՔԱՂԱՔԱՑԻ ՄԵՐՈՒԺԱՆ ՄԻՇԱՅԻ ԳՈՒԼԱԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 18․5ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԸ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Երիտասարդական փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 18․5քմ մակերեսով հողամասի վրա 1987թ.  քաղաքացի Մերուժան Միշայի Գուլակյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 18․5քմ   արտաքին  մակերեսով ավտոտնակի շինություն,  որի  ներքին  մակերեսը  կազմում է 17․05քմ /ծածկագիր 11-001-0117-0001/, որը հաշվառվել է 06․11.2023թ., ծածկագիրն է 2023czhddk: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված 18․5քմ մակերեսով հողամասը հանդիսանում է  Իջևան համայնքին  փոխանցված,  բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0117-0001/:  Ավտոտնակի շինության զբաղեցրած 18․5քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 18․5քմ  արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չեն դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը  և ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և  02.02.2002թ. թիվ 88 որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի Երիտասարդական փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 18․5քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Մերուժան Միշայի Գուլակյանի կողմից ինքնակամ կառուցված 18․5քմ  արտաքին մակերեսով ավտոտնակի շինության նկատմամբ /ծածկագիր 11-001-0117-0001/ 

2.Ճանաչել  օրինական  Իջևան քաղաքի Երիտասարդական փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 18․5քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Մերուժան Միշայի Գուլակյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 18․5քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը, որի  ներքին մակերեսը կազմում է 17․05քմ  /ծածկագիր 11-001-0117-0001/:  

3.Իջևան քաղաքի, Երիտասարդական փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 18․5քմ մակերեսով  հողամասի վրա քաղաքացի Մերուժան Միշայի Գուլակյանի կողմից  ինքնակամ  կերպով  կառուցված 18․5քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինության տալ հետևյալ  հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Երիտասարդական փողոց, թիվ5/7:

4. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Երիտասարդական փողոց, թիվ5/7 հասցեում գտնվող, ինքնակամ կերպով  կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 11-րդ գոտում, առաջարկել  քաղաքացի Մերուժան Միշայի Գուլակյանին, համաձայն  ՀՀ  կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  4-րդ  հոդվածի  35-րդ  կետի,  ուղղակի  վաճառքով  գնել  18․5քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ 4441․8 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով  82173 /ութսուներկու հազար  հարյուր յոթանասուներեք/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ 18․5քմ  արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը՝  1քմ  1969 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝  36427 /երեսունվեց հազար չորս հարյուր քսանյոթ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:  

5.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner