Այսօր: Հինգշաբթի, 21 Օգոստոսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 164
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 օգոստոսի 2025 թ.

16.07.2025թ. ԹԻՎ 876 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անհրաժեշտություն է առաջացել 16.07.2025թ. համայնքի ղեկավար թիվ 876 որոշման մեջ կատարել փոփոխություն:

 Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ․

 1.Իջևան համայնքի ղեկավարի 16.07.2025թ. համայնքի ղեկավար թիվ 876 որոշումը կարդալ.

,,ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԱՏԱՄՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 0.00148 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի Իջևան համայնք, Ազատամուտ գյուղի վարչական սահմաններում քաղքաշինական նպատակով առանձնացվել է 0.00148 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 15.02.2005թ. թիվ 2402-Ն որոշման, նշված 0.00148 հա մակերեսով հողամասը հանդիսանում է   բնակավայրերի նպատակային,  բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-005-0014-0001/: Անհրաժեշտություն է առաջացել  փոխել առանձնացված 0.00148 հա մակերեսով հողամասի գործառնական նշաննակությունը և  տալ հասցեավորում: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային Օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով,  ՀՀ կառավարության 20,04,2006թ, թիվ 727-Ն որոշման  և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման պահանջներով,

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1․Իջևան համայնքի Ազատամուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող, 0.00148 հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-005-0014-0001/ դասել բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասերի շարքին։

2.Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ գյուղի վարչական սահմաններում  առանձնացնել 0.00148 հա մակերեսով հողամաս /ծածկագիր 11-005-0014-0001/, համաձայն հաստատված հատակագծի:

3.Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.00148 հա հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ Իջևան համայնք, գյուղ Ազատամուտ, 1-ին փողոց, թիվ 17/4:

4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։,,


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner