Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Նարեկ Սուրենի Բեգյանը, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող Տավուշի մարզի Իջևան համայնք, գյուղ Ակնաղբյուր, 3-րդ փողոց 16 հողամաս հասցեում /վկայական թիվ 31032023-11-0035, ծածկագիր 11-006-0010-0003/ գտնվող անշարժ գույքը բաժանել և տալ նոր հասցեավորում:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 97-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզի Իջևան համայնքի գյուղ Ակնաղբյուր, 3-րդ փողոց 16 հողամաս /վկայական թիվ 031032023-11-0035, ծածկագիր 11-006-0010-0003,/ հասցեում գտնվող, 0.14 հա հողամասով անշարժ գույքից առանձնացված 0.0900 հա հողամասով անշարժ գույքին տալ հետևյալ հասցեն. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Ակնաղբյուր, 3-րդ փողոց 8-րդ նրբանցք 16 բնակելի տուն:
2. Տավուշի մարզի Իջևան համայնքի գյուղ Ակնաղբյուր, 3-րդ փողոց 16 հողամաս /վկայական թիվ03102023-11-0035, ծածկագիր 11-006-0010-0003,/ հասցեում գտնվող, 0․14 հա հողամասով անշարժ գույքից առանձնացված 0.0500 հա հողամասով անշարժ գույքին տալ հետևյալ հասցեն. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Ակնաղբյուր, 3-րդ փողոց, 8-րդ նրբանցք, 16/1 բնակելի տուն:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: