Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 նոյեմբերի 2024 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔ, ԳԱՆԻՆԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 2/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 34․2 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՎԵՐԳՈՒՇ ՄԱԹԵՎՈՍԻ ԳՈՒԼԱԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 34․2ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Գանինի փողոց, թիվ 2/1  հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 34․2քմ  մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Վերգուշ Մաթևոսի Գուլակյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 34․2քմ   արտաքին մակերեսով  առևտրի սրահի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 30․1 քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ12112024-11-0003/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 34․2քմ  արտաքին մակերեսով ինքնակամ առևտրի սրահի շինությունն, իր զբաղեցրած 34․2քմ   մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝  Վերգուշ Մաթևոսի Գուլակյանին: Առևտրի սրահի շինության զբաղեցրած 34․2քմ  մակերեսով հողամասը և 34․2քմ  մակերեսով առևտրի սրահի  շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի Վերգուշ Մաթևոսի Գուլակյանին /19.11.2024թ. մուտքի դիմում թիվ6584/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/,  Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Գանինի փողոց, թիվ 2/1 հասցեում գտնվող  34․2քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ 6834.3 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով  233733 /երկու հարյուր երեսուներեք հազար յոթ հարյուր երեսուներեք/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ 34․2քմ  արտաքին մակերեսով առևտրի սրահը՝  1քմ  20855 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝  713241 /յոթ հարյուր տասներեք հազար երկու հարյուր քառասունմեկ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner