Այսօր: Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 սեպտեմբերի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԲԵՐՔԱԲԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.33889 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

   Համայնքի ղեկավարին են դիմել Սերյոժա Երվանդի Գասպարյանը՝ ծնված 01.04.1953 թ., Ժաննա Ժորայի Էլլարյանը՝ ծնված 01.01.1969թ., Տավուշի մարզ, Իջևան համայնք, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում ձեռք են բերել բնակելի կառուցապատման 0.33889հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամաս /ըստ օրենքի ժառանգության իրավունքի գ/մ թիվ 5517, թիվ 5516/: Հողամասի  օրինական մակերեսը, ըստ Բերքաբեր բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի կողմից տրված քաղվածքի կազմում է 0.21 հա /ծածկագիր 11-020-0007-0001/, չափագրությունից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.33889 հա, ուստի դիմել է օրինական 0.21 հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.12889հա մակերեսով հողամասի իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Հաշվի առնելով, որ նշված հողամասը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության   18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1 Վերականգնել քաղաքացիներ Սերյոժա Երվանդի Գասպարյանի, Ժաննա Ժորայի Էլլարյանի  սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, օրինական 0.21 հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.12889հա մակերեսով հողամասի նկատմամբ /ծածկագիր 11-020-0007-0001/ և օրենքի ուժով համարել քաղաքացիների սեփականությունը:

2.Քաղաքացիներ Սերյոժա Երվանդի Գասպարյանին, Ժաննա Ժորայի Էլլարյանին սեփականության իրավունքով պատկանող 0.33889 հա մակերես հողամասին /ծածկագիր 11-020-0007-0001/ տալ  հետևյալ  հասցեավորումը. Տավուշի   մարզ, Իջևան համայնք, գյուղ Բերքաբեր 12-րդ փողոց, թիվ  7 հողամաս:

3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ՂԱԼԹԱԽՉՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner