Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



20 մարտի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԳՅՈՒՂ ԲԵՐՔԱԲԵՐ, 4-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՎՈՂ 0․1 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Գևորգ Թելմանի Խուդավերդյանը, սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Բերքաբեր, 4-րդ փողոց, թիվ5 հասցեում գտնվող, բնակելի տան սպասարկման  0․1 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին /վկայական թիվ08022024-11-0028, ծածկագիր 11-020-0011-0029/ ընդլայնման նպատակով տարածք հատկացնելու խնդրանքով /դիմում թիվ0325, 03.02.2025թ./: Նշված տարածքին կից, բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ՝ գոյություն ունի 0.051 հա մակերեսով չկառուցապատված հողամաս, որի նկատմամբ գրանցված է Իջևան համայնքի սեփականության իրավունքը /վկայական թիվ 04032025-11-0037, ծածկագիր 11-020-0011-0049/ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Բերքաբեր, 4-րդ փողոց, թիվ5/2 հասցեով: Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Բերքաբեր, 4-րդ փողոց, թիվ5/2 հասցեում գտնվող 0.051 հա մակերեսով  հողամասը  չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքում, նախատեսված չէ այլ նպատակային կամ այլ գործառնական նշանակության համար, որպես առանձին միավոր  հնարավոր չէ տրամադրել աճուրդային կարգով:

Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ  կառավարության,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման, կառուցման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին,, 12.04.2001թ. թիվ 286 որոշման 4-րդ գլխի, 20-րդ կետի, գ/ ենթակետի, 04.06.2020թ. թիվ 1023-Ն, ,,Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին,, ՀՀ օրենքի, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 66-րդ հոդվածի  թիվ 8 կետի դրույթներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Բերքաբեր, 4-րդ փողոց, թիվ5 հասցեում գտնվող, բնակելի տան սպասարկման  0․1 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին /վկայական թիվ08022024-11-0028, ծածկագիր 11-020-0011-0029/ կից՝  Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Բերքաբեր, 4-րդ փողոց, թիվ5/2 հասցեում գտնվող 0.051 հա մակերեսով բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /վկայական թիվ 04032025-11-0037, ծածկագիր 11-020-0011-0049/, ընդլայնման կարգով տրամադրել Գևորգ Թելմանի Խուդավերդյանին  ուղղակի վաճառքով և հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ անշարժ գույքը գտնվում է ՀՀ տարածագնահատման 19-րդ գոտում, այն վաճառել 1քմ 141․9 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 72369 /յոթանասուներկու հազար երեք հարյուր վաթսունինն/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով։

2.Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Բերքաբեր, 4-րդ փողոց, թիվ5 հասցեում գտնվող, բնակելի տան սպասարկման  0․1 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին /վկայական թիվ08022024-11-0028, ծածկագիր 11-020-0011-0029/ կից՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Բերքաբեր, 4-րդ փողոց, թիվ5/2 հասցեում գտնվող 0.051 հա մակերեսով բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /վկայական թիվ 04032025-11-0037, ծածկագիր 11-020-0011-0049/ ընդլայնված  անշարժ գույքին  տալ  հետևյալ  հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Բերքաբեր, 4-րդ փողոց, թիվ5 բնակելի տուն:

3.Քաղաքացի՝ Գևորգ Թելմանի Խուդավերդյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի  պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման: Մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner