Այսօր: Ուրբաթ, 29 Օգոստոսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 օգոստոսի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ՍԵՎՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, 11-058-0022-0008 ԾԱԾԿԱԳՐՈՎ, 0.0957ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Սևքար բնակավայրի վարչական սահմաններում քաղաքաշինական նպատակով առանձնացվել է 0.0957հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 22.05.2006թ թիվ 1050-Ն որոշման և Տավուշի մարզի գ. Սևքար համայնքին փոխանցված հողերի ժամանակավոր սխեմայի, նշված հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության, 11-058-0022-0008 ծածկագրով, բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման  գործառնական նշանակության հողամաս: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված 0.0957հա մակերեսով հողամասին  տալ հասցեավորում:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով, ՀՀ կառավարության 29.12.2005թ թիվ 2387-Ն որոշման և  ՀՀ կառավարության 22.05.2006թ թիվ 1050-Ն որոշման պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Տավուշի մարզի Իջևան համայնքի, գ. Սևքար բնակավայրի վարչական սահմաններում, քաղաքաշինական նպատակով առանձնացնել 0․0957հա մակերեսով հողամաս /ծածկագիր 11-058-0022-0008/, համաձայն հաստատված հատակագծի:

2.Տավուշի մարզի Իջևան համայնքի, գ.Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0․0957հա հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ Իջևան համայնք, գյուղ Սևքար, 31-րդ փողոց, 26 հողամաս:

3.Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ՂԱԼԹԱԽՉՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner