Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարան է դիմել ,,Դիտավանի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի ղեկավարությունը, Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Դիտավան 1-ին փողոց թիվ 35 հասցեում գտնվող վարչական շենքի 203.7քմ մակերեսով տարածքը /նկուղ՝ 30.4քմ, 1-ին հարկ՝ 89.2քմ, 2-րդ հարկ՝ 84.1քմ մակերեսով, վկայական թիվ 2227959, ծածկագիր 11-026-0020-0007/, լիցենզավորման նպատակով, անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով կազմակերպությանը տրամադրելու խնդրանքով:
Հիմք ընդունելով Իջևան համայնքի ավագանու 28․02.2023թ. թիվ 2 նիստի թիվ 53 /կետ3/ որոշումը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի, թիվ 685-699 հոդվածների և ,,Տեղական ինքնակառավարմարման մասին,, ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Դիտավան 1-ին փողոց թիվ 35 հասցեում գտնվող վարչական շենքի 203.7քմ մակերեսով տարածքը /նկուղ՝ 30.4քմ, 1-ին հարկ՝ 89.2քմ, 2-րդ հարկ՝ 84.1քմ մակերեսով, վկայական թիվ 2227959, ծածկագիր 11-026-0020-0007/, անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել ,,Դիտավանի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ին:
2. ,,Դիտավանի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի ներկայացուցիչի հետ կնքել անշարժ գույքի անհատույց անժամկետ օգտագործման իրավունքի պայմանագիր:
3.Անշարժ գույքի անհատույց անժամկետ օգտագործման իրավունքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: