Համայնքի ղեկավարին են դիմել Սերյոժա Երվանդի Գասպարյանը՝ ծնված 01.04.1953 թ., Ժաննա Ժորայի Էլլարյանը՝ ծնված 01.01.1969թ., Տավուշի մարզ, Իջևան համայնք, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում ձեռք են բերել բնակելի կառուցապատման 0.33889հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամաս /ըստ օրենքի ժառանգության իրավունքի գ/մ թիվ 5517, թիվ 5516/: Հողամասի օրինական մակերեսը, ըստ Բերքաբեր բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի կողմից տրված քաղվածքի կազմում է 0.21 հա /ծածկագիր 11-020-0007-0001/, չափագրությունից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.33889 հա, ուստի դիմել է օրինական 0.21 հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.12889հա մակերեսով հողամասի իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Հաշվի առնելով, որ նշված հողամասը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1 Վերականգնել քաղաքացիներ Սերյոժա Երվանդի Գասպարյանի, Ժաննա Ժորայի Էլլարյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, օրինական 0.21 հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.12889հա մակերեսով հողամասի նկատմամբ /ծածկագիր 11-020-0007-0001/ և օրենքի ուժով համարել քաղաքացիների սեփականությունը:
2.Քաղաքացիներ Սերյոժա Երվանդի Գասպարյանին, Ժաննա Ժորայի Էլլարյանին սեփականության իրավունքով պատկանող 0.33889 հա մակերես հողամասին /ծածկագիր 11-020-0007-0001/ տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Բերքաբեր 12-րդ փողոց, թիվ 7 հողամաս:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :