Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ ,,ԷՅԹԻ ԳՐՈՒՊ,, ՍՊԸ-ին է պատկանում ՀՀ Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տեղամասում երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման ընդերքօգտագործման իրավունքը՝ ԵՀԹ29/316 ու Պ-316: Գործող օրենսդրության համաձայն ընկերությունը խնդրանքով դիմել է ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Վազաշեն բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 11-059-0146-0001 ծածկագրով հողամասից 6,924հա մակերեսով տարածք հատկացնել ընկերությանը՝ կնքելով հողի սերվիտուտի պայմանագիր մեկ տարի ժամկետով, հետագայում այն երկարաձգելու հնարավորությամբ,, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելու համար: Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝ Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն, ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Վազաշեն բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 11-059-0146-0001 ծածկագրով հողամասից, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելու համար՝ 6,924հա մակերեսով տարածք ,,ԷՅԹԻ ԳՐՈՒՊ,, ՍՊԸ-ին հատկացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ կնքելով հողի սերվիտուտի պայմանագիր մեկ տարի ժամկետով, հետագայում այն երկարաձգելու հնարավորությամբ: |