Համայնքի ավագանու 25.10․2024թ. ,,Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինություններ և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին'' թիվ125 որոշման համաձայն 2024թ. դեկտեմբերի 02-ին կայացել է քաղաքաշինական նպատակներով հողամասի աճուրդային վաճառք:
Հաշվի առնելով աճուրդի արդյունքները և այն հանգամանքը, որ հողամասերը չեն գտնվում ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված տարածքում և ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 67, 68, 69 և 70 հոդվածների դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հաստատել 02.12.2024թ. կայացած քաղաքաշինական նպատակով հողամասի տրամադրման աճուրդի եզրափակիչ արձանագրությունները համաձայն` ներքոհիշյալ աղյուսակի.
ՀՀ
|
Արձ․
N
|
Հաղթողի անունը, հայրանունը, ազգանունը
|
Հողամասի հասցեն
|
Մակերեը՝ քմ
|
Վաճառքի գինը՝ ՀՀ դրամ
|
Նպատակը
|
1
|
5
|
Հասմիկ Համլետի Խուդավերդյան
|
Իջևան համայնք, գ. Բերքաբեր, 6-րդ փողոց, թիվ4
|
1223.0
|
182221
|
Բնակելի տուն
|
2. Հանձնարարել համայնքապետարանի, քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսություն և բնապահպանության բաժնին /Ա. Այդինյան/ կազմել հողահատկացման փաստաթղթեր և հաղթողի հետ կապել հողամասի առուվաճառքի պայմանագիր: