Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Հունան Չախրոյի Մովսեսյանը, վարձակալության իրավունքով, գյուղատնտեսական նպատակով իրեն հատկացված, Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Սարիգյուղ բնակավայրում գտնվող 0.5 ՀԱ մակերեսով հողամասի նկատմամբ իր վարձակալության իրավունքը /վարձակալության իրավունքի պայմանագիր՝ կնքված՝ 09.10.2013թ., վկայական թիվ 14102013-11-0004/ օտարելուն համաձայնություն տալու խնդրանքով:
Ղեկավարվելով,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 48-րդ հոդվածի պահանջներով.
Համայնքի ավագանին որոշում է
1.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Սարիգյուղ բնակավայրում գտնվող 0.5 ՀԱ մակերեսով հողամասի նկատմամբ քաղաքացի՝ Հունան Չախրոյի Մովսեսյանի վարձակալության իրավունքը / վարձակալության իրավունքի պայմանագիր՝ կնքված՝ 09.10.2013թ., վկայական թիվ 14102013-11-0004/ օտարելուն: