Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 138
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 նոյեմբերի 2024 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔ, ՍԵՎՔԱՐԵՑԻ ՍԱՔՈՅԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 4/8 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 22․5 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՎԱՉԱԳԱՆ ՊԵՏՐՈՍԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 22․5 ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Սևքարեցի Սաքոյի փողոց, թիվ4/8 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 22․5 քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Վաչագան Պետրոսի Սարգսյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված  22․5 քմ  արտաքին մակերեսով  ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 18․72քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ30042024-11-0070/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 22․5քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունն, իր զբաղեցրած 22․5 քմ  մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Վաչագան Պետրոսի Սարգսյանին: Ավտոտնակի շինության զբաղեցրած 22․5 քմ մակերեսով հողամասը և 22․5 քմ մակերեսով ավտոտնակի  շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:   

Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի Վաչագան Պետրոսի Սարգսյանին /19.11.2024թ. մուտքի դիմում թիվ6570/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Սևքարեցի Սաքոյի փողոց, թիվ 4/8 հասցեում գտնվող  22․5 քմ մակերեսով  հողամասը՝  1քմ 4441.8 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով 99941 /իննսունինն հազար ինն հարյուր քառասունմեկ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ  22․5 քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը՝  1քմ  1969 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝  44303 /քառասունչորս հազար երեք հարյուր երեք/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner