Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Սևքարեցի Սաքոյի փողոց, թիվ2/6 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 23․8 քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Ալվարդ Աշոտի Հովսեփյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 23․8 քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 21․7 քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ16112024-11-0002/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 23․8 քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունն, իր զբաղեցրած 23․8 քմ մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Ալվարդ Աշոտի Հովսեփյանին: Ավտոտնակի շինության զբաղեցրած 23․8 քմ մակերեսով հողամասը և 23․8 քմ մակերեսով ավտոտնակի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի Ալվարդ Աշոտի Հովսեփյանին /18.11.2024թ. մուտքի դիմում թիվ6564/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Սևքարեցի Սաքոյի փողոց, թիվ 2/6 հասցեում գտնվող 23.8 քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 4441.8 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 105715 /ութսուներեք հազար ինն հարյուր հիսուն/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 23.8 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ 1քմ 1969 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 46862/երեսունյոթ հազար երկու հարյուր տասնչորս/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: