Անհրաժեշտություն է առաջացել 25.02.2025թ. համայնքի ղեկավար թիվ 266 որոշման մեջ կատարել փոփոխություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ․
1.Իջևան համայնքի ղեկավարի 25.02.2025թ. համայնքի ղեկավար թիվ 266 որոշումը կարդալ.
,,ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐԻԳՅՈՒՂ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 11-057-0703-0001 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ԿԱՊԻ, ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿՈՄՈՒՆԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ, ԿՈՄՈՒՆԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆՐԻ ՀՈՂԵՐ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0.37219ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՋՐԱՄԲԱՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն ՀՀ կառավարության 28.09.2005թ. թիվ 1830-Ն որոշման, ՀՀ Տավուշի մարզի Սարիգյուղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվում է 11-057-0703-0001 ծածկագրով 0.37219հա մակերեսով էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային, կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողամասը, որի վրա կառուցված է 192.72քմ ջրամբար, հանդիսանում է համայնքային սեփականություն: Անհրաժեշտություն է առաջացել կատարել պետական գրանցում և տալ հասցեավորում: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 28.09.2005թ. թիվ 1830-Ն որոշման և ՀՀ կառավարության 29․12․2005թ․ թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Իջևան համայնքի, Սարիգյուղ բնակավայրի վարչական սահմաններում առանձնացնել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային, կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության 0.37219 հա հողամաս /ծածկագիր 11-057-0703-0001/ և 192.72քմ ջրամբար՝ համաձայն հաստատված հատակագծի:
2.Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրի վարչական սահմաններում առանձնացված 0.37219 հա մակերեսով հողամասին և ջրամբարին /ծածկագիր 11-057-0703-0001/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Սարիգյուղ, 6-րդ փողոց, թիվ 14/2 ջրամբար:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:,,