Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Վլադիմիր Ռոբերտի Իսրայելյանը և Մելինե Աշոտի Բաբլումյանը, որ Իջևան քաղաքի Անկախության փողոցի, թիվ 7 շենք, 29 բնակարան հասցում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարանին /վկայական թիվ 03032014-11-0008/ կից ինքնակամ կերպով կատարվել է 4.4 քմ ներքին մակերեսով բնակարանին կից կցակառույց բաց պատշգամբ ձևափոխությունը և ինքնակամ կերպով բացել 3 դուռ, ուստի դիմել են ձևափոխության իրավական կարգավիճակը որոշելու խնդրանքով, որը հաշվառվել է 21.12.2023թ.թիվ 20237DHLKQ հաշվառման տեղեկանքով:
Հաշվի առնելով ՀՀ Տավուշի մարզի ,,Իջևան,, համատիրության համաձայնությունը, նկատի ունենալով, որ Իջևան քաղաքի Անկախության փողոցի, թիվ 7 հասցեի բազմաբնակարան շենքի բնակիչների ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի վրա քաղաքացիներ Վլադիմիր Ռոբերտի Իսրայելյանի և Մելինե Աշոտի Բաբլումյանի կողմից ինքնակամ կառուցված բնակարանին կից 4.4քմ ներքին մակերեսով բնակարանը և ինքնակամ կերպով բացված 3 դուռը համապատասխանում է ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին և ձևափոխությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կաառուցված չեմ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. 912-Ն որոշման թիվ 26, թիվ 27, թիվ 28 կետերի և թիվ 32 կետի բ/ և գ/ ենթակետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Իջևան քաղաքի, Անկախության փողոցի, թիվ 7 շենք, 29 հասցում գտնվող և քաղաքացիներ Վլադիմիր Ռոբերտի Իսրայելյանին և Մելինե Աշոտի Բաբլումյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանին կից /վկայական 03032014-11-0008/ 4.4քմ ներքին մակերեսով բապ պատշգամբ կցակառույց բնակարանը և ինքնակամ կերպով բացված 3 դուռը ճանաչել օրինական, որպես քաղաքացիների ընդհանուր համատեղ սեփականություն:
2. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 17.04.2003թ. թիվ 470-Ն որոշմամբ, Իջևան քաղաքի Անկախության փողոցի, թիվ 7 շենք, 29 հասցում գտնվող բնակարանը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 10-րդ գոտում՝ պարտավորեցնել քաղաքացիներ Վլադիմիր Ռոբերտի Իսրայելյանին և Մելինե Աշոտի Բաբլումյանին Իջևանի քաղաքապետարանի հաշվարկային հաշվին մուծել բնակարանին կից 4,4քմ ներքին մակերեսով կցակառույց բաց պատշգամբի դիմաց, 1քմ 694.8 ՀՀ դրամ կադաստրային արժեքով, ընդհանուր՝ 3058/երեք հազար հիսունութ/ ՀՀ դրամ, իսկ ինքնակամ կերպով բացված 3 դռան դիմաց վճարել, ընդհանուր՝ 6948/վեց հազար ինը հարյուր քառասունութ/ ՀՀ դրամ : Մուծման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը:
3. Որոշման ընդունման օրվանից, օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Իջևան քաղաքի Անկախության փողոցի, թիվ 7 շենք, 29 հասցեի բազմաբնակարան շենքում այլ ինքնակամ կառույցներ չկան:
5.Անմիջականորեն Իջևան քաղաքի Անկախության փողոցի թիվ 7 շենք, 29 հասցեի բազմաբնակարան շենքի և ինքնակամ կառույցների զբաղեցրած հողամասը բաժնային սեփականության իրավունքով անհատույց փոխանցել շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: