Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 հունվարի 2025 թ.

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ավագանու 29.11.2024թ. ,,Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինություններ և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին'' թիվ138 որոշման համաձայն 2025թ հունվարի 17-ին կայացել է գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, վարձակալության իրավունքով, պետական սեփականություն հանդիսացող  հողամասի /վկայական թիվ12062024-11-0059/ տրամադրման մրցույթ:

Հիմք ընդունելով մրցույթի արդյունքները և ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 76-րդ, 77-րդ և 78-րդ հոդվածների և ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման, թիվ 53 կետի դրույթներով, ինչպես նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ հողամասը գտնվում է ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված տարածքներում.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Հաստատել 17.01.2025թ. կայացած գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակներով հողամասի տրամադրման մրցույթի եզրափակիչ արձանագրությունները համաձայն` ներքոհիշյալ աղյուսակի. 

ՀՀ

Արձ․

N

Հաղթողի անունը, հայրանունը ազգանունը 

Հողամասի հասցեն 

Մակերեսը՝ քմ 

Տարեկան վարձավճարիմ գինը՝ ՀՀ դրամ 

Ժամկետը՝ տարի 

նպատակը

1 

4

Մհեր Էդիկի Միրզոյան 

գ. Գետահովիտ

5000.0

26250

25

գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու

2. Հանձնարարել համայնքապետարանի, քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսություն և բնապահպանության  բաժնին /Ա. Այդինյան/ կազմել հողահատկացման փաստաթղթեր և մրցույթի հաղթողի հետ կապել հողամասի վարձակալության իրավունքով տրամադրման պայմանագիր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner