Տավուշի մարզի Իջևան համայնք, Ազատամուտ գյուղի վարչական սահմաններում քաղքաշինական նպատակով առանձնացվել է 0.00924 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 15.02.2005թ. թիվ 2402-Ն որոշման, նշված 0.00924 հա մակերեսով հողամասը հանդիսանում է բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-005-0007-0001/: Անհրաժեշտություն է առաջացել փոխել առանձնացված 0.00924 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը և տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային Օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով, ՀՀ կառավարության 20,04,2006թ, թիվ 727-Ն որոշման և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման պահանջներով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.00924 հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-005-0007-0001/ դասել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին:
2. Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ գյուղի վարչական սահմաններում առանձնացնել 0.00924 հա մակերեսով հողամաս /ծածկագիր 11-005-0007-0001/, համաձայն հաստատված հատակագծի:
3. Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.00924 հա հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ Իջևան համայնք, գյուղ Ազատամուտ, 1-ին փողոց, թիվ 7/2:
4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։