Այսօր: Շաբաթ, 6 Սեպտեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 191
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



05 սեպտեմբերի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԽԱՇԹԱՌԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 0.19490ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ /ԾԱԾԿԱԳԻՐ 11-035-0097-0002/ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Լիանա Թոռնիկի Թիրաբյանը, ծնված՝ 25․12․1965թ․, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում ըստ օրենքի ժառանգության իրավունքի ձեռք է բերել բնակելի տուն՝ իր հողամասով: Բնակելի տան և հողամասի օրինական մակերեսը 0․17հա է, սակայն չափագրումից պարզվել է, որ հողամասի /ծածկագիր 11-035-0097-0002/ փաստացի մակերեսը կազմում է 0.19490հա, որի վրա առկա է 1982թ. կառուցված 134․2քմ մակերեսով բնակելի տուն: Ուստի դիմել է  օրինական 0.17հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.0249հա մակերեսով հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 134․2քմ մակերեսով բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-035-0097-0002/:Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինական 0.17հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.0249հա մակերեսով  հողամասը և 134․2քմ ներքին մակերեսով բնակելի տունը, կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1․ Վերականգնել քաղաքացի Լիանա Թիրաբյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Խաշթառակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.19490հա մակերեսով հողամասի և 134․2քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ /ծածկագիր 11-035-0097-0002/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

2. Քաղաքացի Լիանա Թիրաբյանին, պատկանող 0.19490հա մակերես հողամասով /ծածկագիր 11-035-0097-0002/ բնակելի տանը տալ հետևյալ  հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Խաշթառակ 14-րդ փողոց, 10 բնակելի տուն:

3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ՂԱԼԹԱԽՉՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աղավնի Օրդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner