Համայնքի ղեկավարը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով, առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն` Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
Ղեկավարվելուվ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով` Համայնքի ավագանին որոշում է
1. Հաստատել` Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների /կցվում են/:
2. Առաջարկել Իջևան համայնքի ղեկավարին՝ Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազորված պետական կառավարման մարմին:
3․ Ուժը կորցրած ճանաչել Իջևան համայնքի ավագանու 15/12/2021թ «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին » թիվ 12-Ա որոշումը։
4. Սույն որոշման 1-ին կետը ուժի մեջ է մտնում Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից հաստատվելուց հետո։
|