Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Նորայր Արամայիսի Շահնազարյանը, վարձակալության իրավունքով, հասարակական կառուցապատման նպատակով իրեն հատկացված, Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող 0.08հա մակերեսով հողամասի նկատմամբ իր վարձակալության իրավունքը /վարձակալության իրավունքի պայմանագիր՝ սեղանամատյան թիվ 823, կնքված՝ 30.03.2006թ., վկայական թիվ 26012022-11-0022/ օտարելուն համաձայնություն տալու խնդրանքով:
Ղեկավարվելով,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 48-րդ հոդվածի պահանջներով.
Համայնքի ավագանին որոշում է
1.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող 0.08հա մակերեսով հողամասի նկատմամբ քաղաքացի՝ Նորայր Արամայիսի Շահնազարյանի վարձակալության իրավունքը /վարձակալության իրավունքի պայմանագիր՝ սեղանամատյան թիվ 823, կնքված՝ 30.03.2006թ., վկայական թիվ 26012022-11-0022/ օտարելուն: