Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 758
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունիսի 2025 թվականի N 758

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔ, ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 17/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 23․8 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ԷՎԵԼԻՆԱ ԻՇԽԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 23․8 ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան,  հասցեում գտնվող համայնքային սեփականություն Անկախության փողոց, թիվ 17/3 հանդիսացող 23․8քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Էվելինա Իշխանի Մարգարյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված  23․8քմ  արտաքին մակերեսով  ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 21․76 քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ10062025-11-0019/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 23․8քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունն, իր զբաղեցրած 23․8քմ  մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Էվելինա Իշխանի Մարգարյանին Ավտոտնակի շինության զբաղեցրած 23․8 քմ մակերեսով հողամասը և 23․8 քմ մակերեսով ավտոտնակի  շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:   

Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի Էվելինա Իշխանի Մարգարյանին /13.06.2025թ., դիմում թիվ2323/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Անկախության փողոց, թիվ 17/3 հասցեում գտնվող 23․8քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ 6834․3 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով  162656 /մեկ հարյուր վաթսուներկու հազար վեց հարյուր հիսունվեց/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ  23․8քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը՝  1քմ  2316 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝  55121 /հիսունհինգ հազար հարյուր քսանմեկ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով։


ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner