Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան, 1-ին փողոց, 1-ին նրբ․ թիվ 6/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 784․3 քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Սամվել Սերոժի Չիբուխչյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 117․09քմ արտաքին մակերեսով անասնաշենքի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 106,35 քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ17042024-11-0041/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 117․09քմ արտաքին մակերեսով ինքնակամ անասնաշենքի շինությունը, իր զբաղեցրած 784․3 քմ մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Սամվել Սերոժի Չիբուխչյանին: Անասնաշենքի շինության զբաղեցրած 784․3 քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 117․09քմ արտաքին մակերեսով անասնաշենքի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Սամվել Սերոժի Չիբուխչյանին /07.05.2024թ. մուտքի դիմում թիվ2230/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան, 1-ին փողոց, 1-ին նրբ․ թիվ 6/1 հասցեում գտնվող 784․3 քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 1221 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 957630 /ինն հարյուր հիսունյոթ հազար վեց հարյուր երեսուն/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 117․09քմ արտաքին մակերեսով անասնաշենքը՝ 1քմ 2418 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 283124 /երկու հարյուր ութսուներեք հազար հարյուր քսանչորս/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: