ՀՀ ,,Հողային օրենսգրքի” 66-րդ և 67-րդ հոդվածներիի համաձայն, համայնքի վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքային սեփականությունը հանդիսացող հողամասերի վաճառքը իրականացնում են համայնքի ղեկավարները` աճուրդով կամ ուղղակի վաճառքով: Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ օրենքի 18 -րդ հոդվածի 21-րդ կետի, օտարվող հողամասերի 1 քմ-ի գինը և պայմանները հաստատում է համայնքի ավագանին:
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 04.06.2020թվականի թիվ1023-Ն որոշմամբ.
Համայնքի ավագանին որոշում է
1. Համայնքի վարչական սահմաններում գտնվող, աճուրդային կարգով օտարվող հողամասերի մեկնարկային գինը սահմանել՝ տարածագնահատման 10-րդ գոտում 1 քմ մակերեսով հողամասի համար 6850 ՀՀ դրամ, 11-րդ գոտում՝ 4450 ՀՀ դրամ, 12-րդ գոտում՝ 2890 ՀՀ դրամ, 14-րդ գոտում՝ 1221 ՀՀ դրամ, 15-րդ գոտում՝ 792 ՀՀ դրամ, 16-րդ գոտում՝ 514.8 ՀՀ դրամ, 17-րդ գոտում՝ 336.6 ՀՀ դրամ, 18-րդ գոտում՝ 217.8 ՀՀ դրամ, 19-րդ գոտում՝ 141.9 ՀՀ դրամ:
2. Համայնքի վարչական սահմաններում գտնվող, ուղղակի կարգով օտարվող հողամասերի գինը սահմանել կադաստրային արժեքներով՝ տարածագնահատման 10-րդ գոտում 1 քմ մակերեսով հողամասի համար՝ 6834,3 ՀՀ դրամ, 11-րդ գոտում՝ 4441.8 ՀՀ դրամ, 12-րդ գոտում՝ 2887.5 ՀՀ դրամ, 14-րդ գոտում՝ 1221 ՀՀ դրամ, 15-րդ գոտում՝ 792 ՀՀ դրամ, 16-րդ գոտում՝ 514.8 ՀՀ դրամ, 17-րդ գոտում՝ 336.6 ՀՀ դրամ, 18-րդ գոտում՝ 217.8 ՀՀ դրամ, 19-րդ գոտում՝ 141.9 ՀՀ դրամ: