Այսօր: Երեքշաբթի, 15 Ապրիլի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 120
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



12 ապրիլի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔ, ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 20/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 44․9 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՀԵՐՄԻՆԵ ՎԱՂԻՆԱԿԻ ԴՈՎԼԱԹԲԵԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 44․9ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան,  Անկախության փողոց, թիվ 20/1  հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 44․9քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Հերմինե Վաղինակի Դովլաթբեկյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 44․9քմ   արտաքին մակերեսով  առևտրի սրահի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 36․6 քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ27112024-11-0052/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 44․9քմ  արտաքին մակերեսով ինքնակամ առևտրի սրահի շինությունն, իր զբաղեցրած 44․9քմ  մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝  Հերմինե Վաղինակի Դովլաթբեկյանին: Առևտրի սրահի շինության զբաղեցրած 44․9քմ  մակերեսով հողամասը և 44․9քմ  մակերեսով առևտրի սրահի  շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի Հերմինե Վաղինակի Դովլաթբեկյանին /11.04.2025թ. դիմում թիվ1286/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/,  Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան,  Անկախության փողոց, թիվ 20/1 հասցեում գտնվող  44.9քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ 4441․8 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով  199437 /մեկ հարյուր իննսունինն հազար չորս հարյուր երեսունյոթ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ 44.9քմ  արտաքին մակերեսով առևտրի սրահը՝  1քմ  17721 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝  795673 /յոթ հարյուր իննսունհինգ հազար վեց հարյուր յոթանասուներեք/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner