Այսօր: Կիրակի, 20 Ապրիլի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 ապրիլի 2025 թ.

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 21.5ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՔԱՂԱՔԱՑԻ ԼՈՒՍԻՆԵ ՍԵՅՐԱՆԻ ՄԱՄԱՋԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 21․5ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԸ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 21․5քմ մակերեսով հողամասի վրա 1995թ.  քաղաքացի Լուսինե Սեյրանի Մամաջամյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 21․5քմ  արտաքին  մակերեսով ավտոտնակ,  որի  ներքին  մակերեսը  կազմում է 17․97քմ /ծածկագիր 11-001-0119-0001/, որը հաշվառվել է 08.10.2023թ., հաշվառման ծածկագիրն է 2023ellxdq:  Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված  հողամասից 4․2քմ մակերեսով մասը հանդիսանում է  Իջևան համայնքին  փոխանցված,  բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0119-0001/:  Ավտոտնակի զբաղեցրած 21․5քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 21․5քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չեն դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը  և ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և  02.02.2002թ. թիվ 88  որոշումների   որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1․Իջևան համայնքի Իջևան քաղաքի, Աբովյան փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 4․2քմ մակերեսով հողամասը դասել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի շարքին  /ծածկագիր 11-001-0119-0001/:

2.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Աբովյան փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 21․5քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Լուսինե Սեյրանի Մամաջամյանի կողմից ինքնակամ կառուցված 21․5քմ  արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ /ծածկագիր 11-001-0119-0001/: 

3.Ճանաչել  օրինական  Իջևան քաղաքի Աբովյան փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 21․5քմ մակերեսով հողամասի վրա   քաղաքացի Լուսինե Սեյրանի Մամաջամյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 21․5քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը, որի  ներքին մակերեսը կազմում է 17․97քմ  /ծածկագիր 11-001-0119-0001/:  

4.Իջևան քաղաքի, Աբովյան փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 21․5քմ մակերեսով  հողամասի վրա քաղաքացի Լուսինե Սեյրանի Մամաջամյանի կողմից  ինքնակամ  կերպով  կառուցված 21․5քմ արտաքին մակերեսով ավտոտնակին տալ հետևյալ  հասցեավորումը. Տավուշի մարզ,Իջևան համայնք,  քաղաք Իջևան, Աբովյան փողոց, թիվ 24/2:

5. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Աբովյան փողոց, թիվ24/2 հասցեում գտնվող, ինքնակամ կերպով  կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 10-րդ գոտում առաջարկել  քաղաքացի  Լուսինե Սեյրանի Մամաջամյանին, համաձայն  ՀՀ  կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  4-րդ  հոդվածի  35-րդ  կետի,  ուղղակի  վաճառքով  գնել  21․5քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ 6834.3 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով  146937/մեկ հարյուր քառասունվեց հազար ինն հարյուր երեսունյոթ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ 21․5քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը՝  1քմ  2316 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝  49794 /քառասունինն հազար յոթ հարյուր իննսունչորս/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:

6.Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner