Համայնքի ավագանու 22.09.2023թ. ,,Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինություններ և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին'' թիվ114 որոշման համաձայն 2024թ նոյեմբերի 08-ին կայացել է կառուցապատման իրավունքով հողամասի տրամադրման մրցույթ:
Հիմք ընդունելով մրցույթի արդյունքները և ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 76-րդ, 77-րդ և 78-րդ հոդվածների և ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման, թիվ 53 կետի դրույթներով, ինչպես նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ հողամասը գտնվում է ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված տարածքներում.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հաստատել 08.11.2024թ. կայացած քաղաքաշինական նպատակներով հողամասերի տրամադրման մրցույթի եզրափակիչ արձանագրությունները համաձայն` ներքոհիշյալ աղյուսակի.
ՀՀ
|
Արձ․
N
|
Հաղթողի անունը, հայրանունը ազգանունը
|
Հողամասի հասցեն
|
Մակերեսը՝ քմ
|
Տարեկան վարձավճարիմ գինը՝ ՀՀ դրամ
|
Ժամկետը՝ տարի
|
նպատակը
|
1
|
1
|
Կարեն Վարդգեսի Վարդանյան
|
ք․ Իջևան, Մետաղագործների փողոց թիվ8/8
|
54.1
|
1704
|
99
|
Տնտեսական շինություն
|
2. Հանձնարարել համայնքապետարանի, քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսություն և բնապահպանության բաժնին /Ա. Այդինյան/ կազմել հողահատկացման փաստաթղթեր և մրցույթի հաղթողի հետ կապել հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրման պայմանագիր: