Համայնքի ղեկավարին է դիմել Իջևան համայնք, Լուսաձոր բնակավայրի բնակիչ Սամվել Ֆրոնտիկի Քոչարյանը և հայտնել, որ չափագրման արդյունքում պարզվել է, որ գ. Լուսաձոր 4-րդ փողոց, թիվ 17 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 0.0546հա մակերեսով հողամասի /ծածկագիր 11-034-0015-0005/ սահմանները, կոնֆիգուրացիան, գծային չափերը և մակերեսը չեն համապատասխանում իրականությանը, ուստի դիմել է սահմանների ճշտման և տեղադիրքի ուղղման խնդրանքով:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի, 3-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հաստատել՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք գ. Լուսաձոր 4-րդ փողոց, թիվ 17 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սամվել Ֆրոնտիկի Քոչարյանին պատկանող 0.0546հա մակերեսով /ծածկագիր 11-034-0015-0005/ հողամասի սահմանները, կատարելով հողամասի սահմանների տեղադիրքի և գծային չափերի ուղղում՝ ըստ ճշտված սահմաններով հատակագծի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: