Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարան է դիմել ,,Գանձաքար գյուղի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի ղեկավարությունը, Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող, մարզ Տավուշ, Իջևան համայնք, Գանձաքար գյուղ, 18-րդ փողոց, 1-ին փակուղի թիվ4 հասցեում գտնվող անշարժ գույքը /մանկապարտեզի շենք՝ 417․2քմ ներքին մակերեսով, կաթսայատուն՝ 16․4քմ ներքին մակերեսով ծածկագիր 11-021-0076-0003-001;-002 և շինության զբաղեցրած հողամաս՝ 1955․0քմ մակերեսով, ծածկագիր 11-021-0076-0003, վկայական թիվ 2813342/, լիցենզավորման նպատակով, անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով կազմակերպությանը տրամադրելու խնդրանքով:
Հիմք ընդունելով Իջևան համայնքի ավագանու 28․02.2023թ. թիվ 2 նիստի թիվ 53 /կետ7/ որոշումը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի, թիվ 685-699 հոդվածների և ,,Տեղական ինքնակառավարմարման մասին,, ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող, մարզ Տավուշ, Իջևան համայնք, Գանձաքար գյուղ, 18-րդ փողոց, 1-ին փակուղի թիվ4 հասցեում գտնվող անշարժ գույքը /մանկապարտեզի շենք՝ 417․2քմ ներքին մակերեսով, կաթսայատուն՝ 16․4քմ ներքին մակերեսով ծածկագիր 11-021-0076-0003-001;-002 և շինության զբաղեցրած հողամաս՝ 1955․0քմ մակերեսով, ծածկագիր 11-021-0076-0003, վկայական թիվ 2813342/, անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել ,,Գանձաքար գյուղի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ին:
2. ,,Գանձաքար գյուղի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի ներկայացուցիչի հետ կնքել անշարժ գույքի անհատույց անժամկետ օգտագործման իրավունքի պայմանագիր:
3.Անշարժ գույքի անհատույց անժամկետ օգտագործման իրավունքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: