Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Անկախության փողոց, թիվ 18/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 55․46 քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Սերժիկ Սուրենի Բաղդասարյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 55․46 քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 51․03քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ02082024-11-0069/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 55․46 քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունն, իր զբաղեցրած 55․46 քմ մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Սերժիկ Սուրենի Բաղդասարյանին: Ավտոտնակի շինության զբաղեցրած 55․46 քմ մակերեսով հողամասը և 55․46 քմ մակերեսով ավտոտնակի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի Սերժիկ Սուրենի Բաղդասարյանին /14.01.2025թ. մուտքի դիմում թիվ0117/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Անկախության փողոց, թիվ 18/2 հասցեում գտնվող 55․46քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 4441,8 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 246342 /երկու հարյուր քառասունվեց հազար երեք հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 55․46քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը՝ 1քմ 1969 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 109200 /մեկ հարյուր ինն հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: