Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Մանվել Ստեփանյանը Վազաշեն բնակավայրի վարչական սահմաններում իրեն պատկանող 0.163հա մակերեսով /ծածկագիր 11-059-0033-0004, վկայական 1134340/ հողամասին և բնակելի տանը հասցեավորում տրամադրելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Տավուշի մարզի Իջևան համայնքի Վազաշեն բնակավայրում գտնվող 0.163 հա մակերեսով /ծածկագիր 11-059-0033-0004, վկայական 1134340/ հողամասին և բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Վազաշեն 4-րդ փողոց, 1 բնակելի տուն:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: