Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Նելսիկ Աբազյանը, իրեն պատկանող բնակելի կառուցապատման 0.146 հա մակերեսով հողամասին հասցե տրամադրելու խնդրանքով / ծածկագիր 11-020-0021-0006,վկայական 1660823/:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրում գտնվող, Նելսիկ Աբազյանին պատկանող, բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 0.146հա մակերեսով հողամասին /ծածկագիր11-020-0021-0006, վկայական1660823/ տալ հետևյալ հասցեավորումը. ՀՀ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Բերքաբեր 6-րդ փողոց, 1-ին փակուղի, 5 հողամաս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: