Այսօր: Երեքշաբթի, 1 Ապրիլի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 431
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2025 թվականի N 431

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ՄԱՅԻՍԻ 28-Ի ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 24․8ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈԲԵՐՏ ՎՈԼՈԴՅԱՅԻ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 24․8ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Մայիսի 28-ի փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 24․8քմ մակերեսով հողամասի վրա 1997թ.  քաղաքացի Ռոբերտ Վոլոդյայի Իսրայելյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 24․8քմ   արտաքին  մակերեսով ավտոտնակի շինություն,  որի  ներքին  մակերեսը  կազմում է 22․20քմ /ծածկագիր 11-001-0117-0001/, որը հաշվառվել է 23.12.2023թ., հաշվառման ծածկագիրն է 20237zerqk: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված հողամասից 0․32 քմ մակերեսով հողամասը հանդիսանում է  Իջևան համայնքին  փոխանցված,  բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0117-0001/:  Ավտոտնակի շինության զբաղեցրած 24․8քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 24․8քմ  արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չեն դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը  և ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և  02.02.2002թ. թիվ 88  որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Մայիսի 28-ի փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 24․8քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Ռոբերտ Վոլոդյայի Իսրայելյանի կողմից ինքնակամ կառուցված 24․8քմ  արտաքին մակերեսով ավտոտնակի շինության նկատմամբ /ծածկագիր 11-001-0117-0001/ 

2.Ճանաչել  օրինական  Իջևան քաղաքի Մայիսի 28-ի փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 24․8քմ մակերեսով հողամասի վրա  քաղաքացի Ռոբերտ Վոլոդյայի Իսրայելյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 24․8քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը, որի  ներքին մակերեսը կազմում է 22․20քմ  /ծածկագիր 11-001-0117-0001/: 

3.Իջևան քաղաքի, Մայիսի 28-ի փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 24․8քմ մակերեսով  հողամասի վրա քաղաքացի Ռոբերտ Վոլոդյայի Իսրայելյանի կողմից  ինքնակամ  կերպով  կառուցված 24․8քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինության տալ հետևյալ  հասցեավորումը. Տավուշի մարզ,Իջևան համայնք, քաղաք Իջևան, Մայիսի 28-ի փողոց, թիվ41/6: 

4.Իջևան համայնք, քաղաք Իջևան, Մայիսի 28-ի փողոց, թիվ41/6 հասցեում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0․32քմ մակերեսով հողամասը դասել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին: 

5. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Մայիսի 28-ի փողոց, թիվ41/6 հասցեում գտնվող, ինքնակամ կերպով  կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 11-րդ գոտում, առաջարկել  քաղաքացի Ռոբերտ Վոլոդյայի Իսրայելյանին, համաձայն  ՀՀ  կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  4-րդ  հոդվածի  35-րդ  կետի,  ուղղակի  վաճառքով  գնել  24․8քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ 4441.8 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով  110157 /մեկ հարյուր տաս հազար հարյուր հիսունյոթ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ 24․8քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը՝  1քմ  1969 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝  48831 /քառասունութ հազար ութ հարյուր երեսունմեկ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով: 

6.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner