Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ քաղաքացի՝ Վիգեն Վարդգեսի Ներկարարյանը դիմել է սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0,1225հա մակերեսով և 11-034-0107-0047 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի /վկայական թիվ 15032022-11-0030/ նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով: Հողամասի նպատակային նշանակությունը նպատակը՝ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցում: Սույնով խնդրվում է տալ հավանություն, Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող 0,1225հա մակերեսով և 11-034-0107-0047 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի /վկայական թիվ 15032022-11-0030/ նպատակային նշանակությունը՝ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման նպատակով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթները և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝ Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող և սեփականության իրավունքով քաղաքացի՝ Վիգեն Վարդգեսի Ներկարարյանին պատկանող 0,1225հա մակերեսով և 11-034-0107-0047 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի /վկայական թիվ 15032022-11-0030/ նպատակային նշանակությունը՝ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման նպատակով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2
.Հողամասում ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման նպատակով կառուցապատման հետագա գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով: |