Այսօր: Կիրակի, 7 Սեպտեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



08 սեպտեմբերի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԱՏԱՄՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 0.00277ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի Իջևան համայնք, Ազատամուտ գյուղի վարչական սահմաններում, առանձնացվել է 0.00277 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 15.02.2005թ. թիվ 2402-Ն որոշման,  նշված հողամասից 0.00247 հա մակերեսով մասը հանդիսանում է   բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողամաս, իսկ 0.0003 հա մակերեսով մասը՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս/ծածկագիր 11-005-0016-0103/: Անհրաժեշտություն է առաջացել փոխել  առանձնացված 0.00237 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը և տալ հասցեավորում:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային Օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով,  ՀՀ կառավարության 20,04,2006թ, թիվ 727-Ն որոշման  և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման պահանջներով,

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.00277 հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-005-0016-0103/  դասել բնակավայրերի  ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողերի շարքին:

2. Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ գյուղի վարչական սահմաններում  առանձնացնել 0.00277 հա մակերեսով հողամաս /ծածկագիր 11-005-0016-0103/, համաձայն հաստատված հատակագծի:

3. Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.00277 հա հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ Իջևան համայնք, գյուղ Ազատամուտ, Ռ. Գևորգյան փողոց, թիվ 5/1:

4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ՂԱԼԹԱԽՉՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner